«Իգոր Մուրադյանի հեղինակած նյութը անքուն մարդու զառանցանք է հիշեցնում». Տիգրան Բալայան. aysor.am
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «զառանցանք » է համարում մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե «Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունն աշխատում է Ռուսաստանի շահերի օգտին»։
«Հոդվածի նյութը անքնությունից տառապող մարդու զառանցանք է հիշեցնում»,- Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը՝ ասաց Տիգրան Բալայանը։