Բաժիններ՝

Ալեքսա Չանգը նկարահանվել է հագուստի իր հավաքածուին նվիրված կարճամետրաժ հոլովակում

Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Ալեքսա Չանգը ներկայացրել է կարճամետրաժ հոլովակ, որը նվիրված է հագուստի իր դեբյուտային հավաքածուին: Այդ մասին հայտնել է Harper’s Bazaar-ը:

«Դա անձնվիրության մեծարումն է, որով մարդը ձեռնամուխ է լինում ինչ­որ նոր բանի ստեղծմանը եւ անսահման քանակությամբ ժամանակ է ծախսում՝ փորձելով կատարելության հասցնել իր համար այնքան կարեւոր գաղափարը»,­-մեկնաբանել է նա: Շարքի պաշտոնական գործարկումը պլանավորված է մայիսի 30­-ին:

Ալեքսա Չանգը բրիտանացի հեռուստահաղորդավարուհի է, մոդել եւ բրիտանական Vogue-ի խմբագիրը: MTV It’s On with Alexa Chung ալիքում եղել է սեփական շոուի հաղորդավարուհին: Հայտնի է նրանով, որ քանիցս ինքն իրեն է արմնավորել սերիալներում («Բամբասող կինը», «Ջիմմի Ֆելոնի հետ ուշ գիշերին» եւ այլն):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031