Բաժիններ՝

Ջեկի Չանը և Սիլվեստր Ստալոնեն միասին են խաղալու նոր մարտաֆիլմում

Ժողովրդականություն վայելող ամերիկացի դերասաններ Ջեկի Չանը եւ Սիլվեստր Ստալոնեն միասին են խաղալու նոր մարտաֆիլմում: Ինչպես հայտնել է The Hollywood Reporter հանդեսը, կինոժապավենի ռեժիսորը, որը բոլոր հիմքերն ունի բլոքբասթեր դառնալու, լինելու է Սքոթ Վոգը։

«Էքս­Բաղդադ» անվանումը կրող կինոնախագծում Չանին եւ Ստալոնեին հատկացվում են գլխավոր դերերը: Ֆիլմը կներկայացնի հատուկ նշանակության ուժերի երկու նախկին մարտիկների պատմությունը, որոնք Բաղդադում մի խումբ քաղաքացիական անձանց «մահվան ճանապարհով» ուղեկցում են մինչեւ անվտանգ «Կանաչ գոտի»:

Ապագա կինոժապավենի հեղինակները հույս ունեն, որ այն մեծ ուշադրության կարժանանա ոչ միայն ԱՄՆ-­ում, այլեւ ուրիշ երկրներում, քանի որ 63­-ամյա Չանը եւ 70-ամյա Ստալոնեն առաջվա պես մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում: Ֆիլմի բյուջեն կկազմի 80 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031