Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակի թիմը պարտավոր էր տանը «Սելտային» 2 կամ 3 գոլ խփել». Ռոյ Քին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կիսվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» դեմ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով (1:1):

«Պետք է պատշաճը մատուցել «Մանչեսթեր Յունայթեդին». նրանք դուրս եկան եզրափակիչ և լուծեցին վերջին ամիսների իրենց խնդիրը: Բայց նրանց խաղամակարդակը լավագույն վիճակում չէ, նրանք թույլ տվեցին «Սելտայի» պես թիմին վերահսկել խաղը և պահպանել շանսը մինչև վերջ:

Դա լավ չի բնութագրում «Մանչեսթեր Յունայթեդին», դա ցուցադրում է, թե ինչու են նրանք այդքան շատ ոչ-ոքի խաղում այս մրցաշրջանում: Դուք տեսաք՝ նրանք ամբողջ խաղի ընթացքում տրամադրված էին պաշտպանության: Այնպիսի թիմը, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, տանը խաղալով «Սելտայի» հետ՝ պետք է գնա առաջ և խփի՝ հաշիվը դարձնելով 2:0, 3:0: Բայց նրանք այդ մակարդակի չեն, և սա այս մրցաշրջանում առաջին անգամը չէր»,- Քինին է մեջբերում Daily Express-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս