Բաժիններ՝

Թրամփը ՆԱՏՕ-­ի գագաթնաժողովին կժամանի 1000 մարդուց բաղկացած պատվիրակության հետ

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-­ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ: Այս մասին հայտնել է La DerniՌre Heure թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

«ԱՄՆ-­ի նախագահը Բելգիայի մայրաքաղաք կժամանի մայիսի 24-­ի երեկոյան եւ անմիջապես կմեկնի The Hotel հյուրանոց: Մայիսի 25­-ին նախագահը Պալատում կայցելի բելգիացիների թագավոր Ֆիլիպին եւ կհանդիպի (վարչապետ) Շառլ Միշելի հետ, ինչից հետո պլանավորված են նրա երկկողմ եւ բազմակողմ հանդիպումները ՆԱՏՕ­-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մայիսի 25-­ի երեկոյան նրա ինքնաթիռը կմեկնի Սիցիլիա (որտեղ կկայանա «յոթնյակի» գագաթնաժողովը): Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում կլինի 1000 մարդ»,­-գրել է թերթը:

Բացի դրանից, ինչպես ՏԱՍՍ­-ին հայտնել է Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, նախատեսված են Թրամփի հանդիպումները Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս