Բաժիններ՝

Բրյուսելի քաղաքապետը արգելելու է Էրդողանի կողմնակիցների հավաքները

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը հայտարարել է, որ քաղաքում չի թույլատրելու որևէ հավաք կամ գործողություն՝ հաջակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ինչպես հաղորդում է Diken-­ը, քաղաքապետի հայտարարությունը հաջորդել է ԶԼՄ­-ներում հայտնված այն տեղեկությանը, որ Էրդողանը ՆԱՏՕ­-ի գագաթնաժողովին
մասնակցելու նպատակով Բրյուսել է ժամանելու 12-­14 ժամ շուտ:

Մայերը հայտնել է, որ վճռական է իր այս որոշման հարցում: «Թուրքական իշխանություններին էլ եմ պաշտոնապես տեղյակ պահելու: Էրդողանի կողմից Բրյուսելում իր համար փոքրիկ տոնախմբության կազմակերպման մասին խոսք լինել չի կարող»,­ ասել է նա: Քաղաքապետը նշել է, որ ինքը մտավախություն ունի, թե Էրդողանի կողմնակիցները և ընդդիմադիրները կարող են բախում ունենալ: «Նախկինում էլ Էրդողանի համար սրահ չեմ տրամադրել, հիմա էլ չեմ տրամադրելու»,­-հայտարարել է Մայերը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս