«Մեր պատգամավորին ձեռք չտաք». Մաստարայի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել ճանապարհը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արագածոտնի Մաստարայի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել ճանապարհը՝ ի պաշտպանություն այս տարածքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, որը, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած, ապա դիմումից հրաժարված 8 պատգամավորների թվում է:
Հավաքված 20-30 մարդկանց տուն ուղարկելու ապարդյուն փորձեր է արել Մաստարայի համայնքապետ Սարգիս Ավետիսյանը, սակայն բանը հասել է «դիվանբաշուն», ու «ինքնաբուխ» հավաքը ցրել հաջողվել է միայն մարզի ոստիկանապետի այցից հետո։
Ավետիսյանը երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ նման բան չի կրկնվի, բայց չի ցանկացել մանրամասնել, թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացրել հավաքվածները, միայն հաստատել է, որ փակել են ճանապարհը։ Ինքը՝ Խաչիկ Մանուկյանը, հանրապետությունում չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: