Մեսսին դեմ է Ռոյսի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին կրկին մեղադրում են մարզչի և ակումբի ղեկավարության գործերին խառնվելու մեջ:
Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսով: Սակայն Մեսսին դեմ է:
Ըստ իսպանական աղբյուրների՝ Մեսսին դիմել է ակումբի ղեկավարությանը՝ հորդորելով գլխից հանել այդ միտքը, քանի որ Ռոյսը շատ է վնասվածքներ ստանում և միայն լրացուցիչ դժվարություններ կստեղծի ակումբի համար:
Սիրարփի Աղաբաբյան