Բաժիններ՝

ԶԼՄ­-ները հրապարակել են ՀՀԲ­-ի ղեկավարի պաշտոնի հնարավոր հավակնորդների անունները

Fox News ամերիկյան հեռուստաալիքն իր Twitter-օգտահաշվում նշել է Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրենի պաշտոնի հինգ հնարավոր հավակնորդների անունները։

Fox News-­ի հրապարակած ցուցակում տեղ են գտել նախագահի նախկին թեկնածու եւ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, Նյու Յորքի ոստիկանության վարչության նախկին պետ Ռեյ Քելլին, Հարավային Կարոլինայի նահանգից կոնգրեսական Թրեյ Գոուդին, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Քենեթ Վայնշտեյնը եւ տրանսպորտային անվտանգության վարչության նախկին ղեկավար Ջոն Փիսթոլը:

Իր հերթին CNN հեռուստաալիքը նույնպես հրապարակել է ՀՀԲ-­ի ղեկավարի պաշտոնի առավել հավանական թեկնածուների ցուցակը: Բացի արդեն հիշատակված Քրիստիից, Գոուդիից եւ Փիսթոլից, թափուր տեղը կարող են զբաղեցնել Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՀՀԲ­ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի առաջին տեղակալ Էնդրյու Մակքեյբը, որը կատարում է կառույցի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Մայիսի 9-­ին ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը Քոմիին ազատել է պարտականությունների կատարումից, ինչի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «ՀՀԲ-­ն մեր երկրի ամենահարգված ինստիտուտներից մեկն է, եւ այս օրը մեր իրավապահ մարմինների հպարտության առարկայի համար նշանավորում է նոր սկիզբ»,­-ասել է Թրամփը: Նա նշել է, որ պաշտոնից Քոմիի ազատումն «ուժի մեջ է մտնում
անմիջապես», իսկ ազատման պատճառն այն Է, որ նա «չի կարողացել արդյունավետ կերպով ղեկավարել ՀՀԲ­-ն»:

Քոմին Բյուրոյի ղեկավար էր նշանակվել 2013 թվականի հունիսին ԱՄՆ­-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: 2013 թվականի հուլիսին Սենատը նրան հաստատել էր այդ պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031