Էդվարդ Սնոուդենը դեմ է արտահայտվել Ջեյմս Քոմիի պաշտոնանկությանը
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դեմ է արտահայտվել Համապետական դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնից հեռացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։
«ՀԴԲ-ի այս տնօրենը երկար տարիներ ի վեր փորձում էր ինձ բանտ նստեցնել իմ քաղաքական գործունեության պատճառով: Եթե ես կարող եմ հանդես գալ նրա պաշտոնաթողության դեմ, ապա դուք էլ կարող եք»,-մայիսի նա գրել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ի նախագահը մայիսի 9-ին Ջեյմս Քոմիին ազատել է իր պարտականությունների կատարումից, ինչի մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«ՀՀԲ-ն մեր երկրի ամենահարգված ինստիտուտներից մեկն է, եւ այս օրը մեր իրավապահ մարմինների հպարտության առարկայի համար նշանավորում է նոր սկիզբ»,-մեջբերում է անում Սպիտակ տունը Թրամփի խոսքից: Ուղերձում, որը Քոմիին է հանձնել սուրհանդակը, ընդգծված է, որ պաշտոնից նրա ազատումն «ուժի մեջ է մտնում անմիջապես», իսկ ազատման պատճառն այն է, որ նա «չի կարողացել արդյունավետ
կերպով ղեկավարել ՀՀԲ-ն»:
Քոմին Բյուրոյի ղեկավար է նշանակվել 2013 թվականի հունիսին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: 2013 թվականի հուլիսին Սենատը նրան հաստատել է այդ պաշտոնում:
Նրա օրոք է բացահայտվել դեմոկրատներից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից ծառայական նամակագրության կանոնների խախտումների գործը: Ավելի ուշ Քլինըոնը Քոմիին մեղադրել է, որ հենց այդ հետաքննությունն է դարձել ընտրություններում իր պարտության պատճառը: ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնում Քոմին նաեւ ղեկավարել է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցների ենթադրյալ կապերի հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։