Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Յոահիմ Լյովին առաջարկել է երկամյա պայմանագիր և 50 մլն եվրո
Բունդեսթիմի գլխավոր մարզիչը կարող է գլխավորել Չինաստանի հավաքականը:
Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Յոահիմ Լյովին առաջարկել է գլխավորել ազգային հավաքականը: Համաձայնության դեպքում 57-ամյա մասնագետը տարեկան կստանա 25 մլն եվրո:
Ինչպես հաղորդում է AS-ը, չինացիները հույս ունեն, որ Լյովը կգլխավորի հավաքականը 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:
Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը հաղթել է 2014թ. Աշխարհի առաջնությունը:
Մարզիչի պայմանագիրը Գերմանական ֆուտբոլային միության հետ նախատեսված է մինչև 2020թ. հուլիսի 31-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը