Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան տուժածներ
Ավելի քան 30 մարդ դիմել է բժշկական օգնության Մոսկվայի հարավարևմուտքում գտնվող բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: «Հրդեհի հետևանքով բժշկական օգնության է դիմել 31 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են: 11 մարդ հոսպիտալացվել է, նրանցից երեքը երեխաներ
են»,-ասել է գործակալության աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բարձրահարկ շենքում 54 մետրանոց կաբելի վառվելու հետևանքով շենքից 70 մարդ է տարհանվել