Առաջիկա օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն. «Փաստ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Pashtpanutyan-Naxararutyun.jpg)
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը:
«Փաստի» տեղեկություններով՝ «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47-ամյա գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։