Բաժիններ՝

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մայիսի կեսերին պայմանագիր կստորագրի «Տյանցզին Ցյուանցզյանի» հետ

«Չելսիի» հարձակվողն ապրիլի վերջին հանդիպել է «Տյանցզին Ցյուանցզյանի» ներկայացուցիչների հետ և նախնական պայմանագիր է ստորագրել: Կոստան համաձայնել է համաձայնագրի պայմանների հետ, որը ենթադրում է 30 մլն եվրո աշխատավարձ: Չինական ակումբը Դիեգոյի համար կվճարի 90 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, իսպանացին պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ մայիսի կեսերին, բայց կտեղափոխվի միայն 2018թ. ձմռանը՝ Չինաստանի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

ԱՊԼ-ի 2016.17թթ. մրցաշրջանում անցկացրած 32 խաղերում Կոստան դարձել է 19 գոլի և 9 փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 28-ամյա հարձակվողին գնահատում է 50 մլն եվրո:

«Տյանցզին Ցյուանցզյանը», որի կազմում հանդես են գալիս Աքսել Վիտսելը և Ալեշանդրե Պատոն, գրավում է երկրի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031