Ցուցակագրումը մեկնարկել է. ՀՀԿ-ական տնօրեններից պահանջված ձայների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական հիմնարկներում այս օրերին սկսվել է Երեւանի ավագանու ընտրությունների համար ՀՀԿ օգտին ցուցակների հավաքագրման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալում հայտնված դպրոցի եւ մանկապատեզի տնօրենները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակվելուց հետո, այլեւ շարունակում են էլ ավելի եռանդուն կերպով ձայների ու ցուցակների հավաքագրման գործընթացը:

Մեզ հայտնի դարձավ՝ պետական հիմնարկների աշխատակիցներին հրահանգվում է կոնկրետ թվով ձայներ բերել, ընդ որում, եթե խորհրդարանական ընտրություններին տնօրենները յուրաքանչյուր աշխատակցի վրա 10 ձայնի պարտականություն էին դրել, ապա ավագանու ընտրություններում կրկնապատկել են պահանջը. յուրաքանչյուրը ՀՀԿ օգտին պետք է բերի 20 ձայն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս