Բաժիններ՝

«Երեքի ծրագրերն էլ գավառական են». Ազատ Արշակյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

««Ելքն» ընդդիմադիր հատվածում առաջինն է լինելու, «Երկիր Ծիրանին» շնորհանդեսային նպատակ ունի, ինչը բնական է, ընտրություններն էլ լավ առիթ են, որ կուսակցությունը ներկայացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա նկատեց, որ այդ երկու ընդդիմադիր ուժերն ինչ-որ չափով խանգարում են իրար, բայց չի կարծում, որ արդյունքները լուրջ են լինելու:

Վ. Հակոբյանի խոսքով՝ ՀՀԿ-ն իր մեթոդոլոգիայով բերելու է իր ընտրողներին, իսկ ընդդիմադիր հատվածի էլեկտորատի մի մասը կարող է անգամ չմասնակցել ընտրություններին, և ընդդիմության խնդիրն է՝ այս մի քանի օրերի ընթացքում այնպես անել, որ մարդիկ գնան ընտրության:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նկատեց, որ «Ելքը» քաղաքական հարթակից չի իջնում, ինչը քաղաքական «ճիշտ» քայլ է. «Նրանք տրամաբանական «դրայվի» մեջ են: Տիկին Փոստանջյանի կուսակցությունը հարմար առիթից օգտվում է՝ հանրությանը ներկայանալու»:

Կարդացեք նաև

Հարցին` լա՞վ հայտ են ներկայացրել, Ա. Արշակյանը պատասխանեց, թե չէր ուզում ասել, բայց կարծում է՝ նրանց ծրագրերը Երևան քաղաքի հետ կապ չունեն, դրանք ընդհանուր խնդիրներ են, որոնք հատուկ են ցանկացած բնակավայրի. «3-ի ծրագրերն էլ  գավառական են, դրանք Եվրասիական իմպերիայի ծայրագավառի ծրագրեր են: Դրանք ի՞նչ քննարկելու բաներ են: Շատ անհետաքրքիր է, մանավանդ, երբ գիտենք՝ այս խաղն ինչ արդյունք է ունենալու»:

168.am-ի հարցին, թե՝ դուք մինչև ընտրություններն ասում էիք, որ կցանկանայիք մասնակցել ավագանու ընտրություններին, ինչո՞ւ որոշեցիք չմասնակցել, որևէ առաջարկ, քննարկում չեղա՞վ, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Ես փոխքաղաքապետ եղել եմ, հիմա ավելի պակասը չեմ ուզում ունենալ, եթե ես եղել եմ քաղաքապետի տեղակալ, ԱԺ պատգամավոր, հիմա, երբ ավելի պակաս ինձ առաջարկում են, ես ասում եմ՝ իջեցում է դա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս