ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված 12 ինքնաբացարկի դիմումները
Այսօր ԿԸՀ նիստում որոշվեց բավարարել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ռեյտինգային և համամասնական ցուցակներով պատգամավորի մանդատ ստացողների անունները։
Մանդատ ստացան նաև «Ծառուկյան» դաշինքի այն թեկնածուները, որոնց անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել, սակայն նրանք պահանջել էին իրենց մանդատները։