Մոուրինիոյի թալիսմանը՝ Եվրոպա լիգայում. Մխիթարյանը կխաղա առաջին րոպեներից
Անգլիական Manchester Evening News-ն անդրադարձել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ խաղին, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Սելտայի» հետ:
Ըստ անգլիական պարբերականի՝ Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում կլինի առաջին րոպեներից, քանի որ նա դարձել է Մոուրինիոյի թալիսմանը Եվրոպա լիգայում:
Մխիթարյանը շատ լավ ցուցանիշ ունի Եվրոպա լիգայում և գոլ է խփում գրեթե բոլոր խաղերում:
Չնայած Ժոզեն Մխիթարյանին չի վստահում Պրեմիեր լիգայի վերջին խաղերում, Եվրոպա լիգայում, ըստ պարբերականի՝ Մոուրինիոն չի կարողանա առանց Մխիթարյանի:
Սիրարփի Աղաբաբյան