Բաժիններ՝

«Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ: Ցավում եմ, որ չեմ խաղացել նրա հետ». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր դրական կարծիքն է արտահայտել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Պորտուգալացին լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես աշխատել եմ՝ որպես մարզիչ: Ցավոք, ինձ բախտ չի վիճակվել խաղալ Կրիշտիանուի հետ: Նրա վիճակագրությունը հիացնում է:

Ես խաղացել եմ բրազիլացի Ռոնալդոյի հետ, ով նշանավոր ֆուտբոլիստ էր: Նրանց երկուսին էլ նախանձում եմ, քանի որ իմ վիճակագրությունն այդքան էլ պայծառ չէ: Ես փոխանցումներ շատ եմ կատարել, բայց այդքան շատ չեմ խփել, այդ պատճառով էլ չէի կարող զգալ այն ամենը, ինչ նրանք են զգացել»,- ասել է ֆրանսիացին:

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն տարբեր ակումբային մրցաշարերում դարձել է 32 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031