Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» 25-րդ անպարտելի, բայց ոչ հաղթական հանդիպումը

Անգլիայի առաջնության 35­-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ»-­«Սուոնսի» հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Առաջինը գոլի հեղինակ դարձան տանտերերը. առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին մանկունյանցիները 11-մետրնոց հարվածի իրավունք վաստակեցին, որն էլ հստակ իրացրեց մեկնարկային կազմում հայտնված թիմի ավագ Ուեյն Ռունին:

Երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Սոունսիի» ավագ Գիլֆի Սիգուրդսոնը:

Պահեստայինների նստարանին հայտնված հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ փոխարինելով Ուեյն Ռունիին:

«Մանչեսթեր Յունայթեդ» – ­«Սուոնսի» 1:1

Գոլեր. Ռունի, 45 (11 մետրնոց) – Սիգուրդսոն, 79

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս