Ինչպես կրել վարդագույն տաբատները
Վարդագույն վերարկուները հանելուց հետո զգեստապահարանի զարդը դառնալու հերթը վարդագույն տաբատներինն է, որոնք 2017թ. գարնանը կարող եք կրել թե երեկույթների, թե գործնական հանդիպումների և թե կիրակնօրյա հանգիստ զբոսանքի ժամանակ: Բայց քանի որ վարդագույնը ինքնատիպ բնավորություն ունեցող գույն է և երբեմն դժվար է այլ գույների հետ համադրություններ անել, ELLE-ն առաջարկում է հետաքրքր տարբերակներ, որոնք կօգնեն Ձեզ վարդագույն տաբատներ կրել և հրաշալի տեսք ունենալ:
Շիկահեր կանանց համար լավագույն տարբերակը վարդագույնի նուրբ երանգներն են: Նուրբ վարադգույն տաբատի հետ կարող եք համադրել սպիտակ կամ պաստելային երանգներ ունեցող վերնաշապիկներ:
Սևահերներին էլ ոճաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել վարդագույնի ավելի հյութեղ երանգներին: Կարող եք դրանց հետ լավ համադրություն են կազմում ծաղկավոր վերնաշապիկները և էֆեկտիվ աքսեսուարները:
Դասական համարվող սևի և վարդագույնի համադրության սիրահարներին դիզայներները խորհուրդ են տալիս կրել վարդագույն ատլասե տաբատ և սև մետաքսե բլուզ:
Մի վախեցեք անձրևային եղանակից և կրեք վարդագույն տաբատ, ինչը կբարձրացնի Ձեր և շրջապատի տրամադրությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը