Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը
Պաշտոնական այցով ապրիլի 24-ին Երևան ժամանեց Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հնդկաստանի փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։