Բաժիններ՝

Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. վերապրողների սփյուռքահայ ժառանգների կոչը Ծիծեռնակաբերդից

Թուրքիան վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ փոխհատուցի հայերին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ Վինսենթ-­Արմենակ Նյողեն:

«Իմ մայրը հայ է, ես ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից եմ: Ուզում ենք, որ պարոն Էրդողանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք այստեղ ենք դրա համար»,­ ասաց նա:

Վինսենթ­-Արմենակ Նյողեի հետ միասին Ծիծեռնակաբերդում էր նաեւ Հայ-­էմիրատական գործարարների ասոցիացիայի փոխնախագահ Րաֆֆի Սեմերջյանը, ով նշեց, որ այստեղ են ցույց տալու իրենց պահանջատիրությունը:

«Այսօր մեզ համար սգո օր չէ, քանի որ մեր ժողովուրդը վերապրել է, այսօր ունենք հայրենիք, հանրապետություն ունենք. դա ամենակարևորն է, երկրորդ՝ մենք եկել ենք նշելու մեր պահանջատիրությունը: Մենք պետք է մեր նպատակին հասնենք անկախ ժամանակի հանգամանքից՝ լինի 10 տարի, 100, թե 200. մենք ունենք պահանջներ՝ Ցեղասպանություն ճանաչում, վնասների հատուցում: Այսօրվա մեր ուղերձը սա է»,­- ընդգծեց Րաֆֆի Սեմերջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս