 
                        «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Անտուան Գրիզմանին
 
                                    «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գրավել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրությունը:
Անգլիական ակումբը դիտարկում է հարձակվողին որպես տրանսֆերային հիմնական նպատակներից մեկը: Գրիզմանը համապատասխանում է Պեպ Գվարդիոլայի պատկերացումներին այն մասին, թե ինչ դեր պետք է կատարի հարձակվողը:
Ֆրանսիացին կապված է «Ատլետիկոյի» հետ պայմանագրով, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ինչպես սպասվում է, «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստի համար կառաջարկի 75 մլն ֆունտ:
Հարձակվողի նկատմամբ մյուս հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Չելսին» նույնպես հետևում է Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        