Բաժիններ՝

Մարկուս Ռեշֆորդը փրկում է «Մանչեսթեր Յունայթեդին» պարտությունից

Ավարտվեց Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ» հանդիպումը: «Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց մեկնարկային կազմում հայտնված հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Առաջին խաղակեսի 32-րդ րոպեին «Անդերլեխտի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 107-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ մանկունյանցիները կարողացան խուսափել պարտությունից:

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Անդերլեխտի» միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում «Կարմիր սատանաները» դուրս եկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս