Բաժիններ՝

«Յունիբանկի» պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին

Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները Պրահայում մասնակցեցին CyberCentral համաժողովին, որը նվիրված էր կիբերանվտանգության խնդիրներին: Համաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել էին տարբեր երկրների մասնագետներ՝ կիբերանվտանգության համակարգի շարունակական զարգացման հիմնահարցերը քննարկելու և փորձի փոխանակման նպատակով։

Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Յունիբանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում: Հիշեցնենք, որ բանկը հաջողությամբ ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտ: 

Ինչպես նշեց «Յունիբանկի» Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, մասնակցությունը նման համաժողովների հնարավորություն է տալիս միջազգային մասնագետների հետ քննարկելու կիբեռսպառնալիքներին դիմագրավելու նոր համակարգերի և մեթոդների կիրառությունը, գնահատելու իրավիճակը և ներկա մարտահրավերները`կիբեռանվտանգության համակարգերն ավելի հուսալի դարձնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս