Բաժիններ՝

Կառավարությունը կվերահաստատի «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ընկերության իրավունքները

Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը կերկարաձգվի և կառուցապատող «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի 2021 թ. դեկտեմբերի 30-ը։ Հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում՝ ապրիլի 20-ին։

Ազգային պատկերասրահի ետևում գտնվող այս տարածքը «կռվախնձորի» կարգավիճակ է ձեռք բերել 2004 թ.-ից ի վեր, երբ կառավարության որոշմամբ 8620 քմ հողամաu ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ, և կառուցապատման իրավունքով հատկացվել էր «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ընկերությանը։ 2013թ.-ին կնքված համաձայնագրով քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թ. դեկտեմբերի 30-ը, սակայն Աբովյան 4, Արամի 30շ., թիվ 4, Արամի 30շ., թիվ 22 հասցեների սեփականատերերը հրաժարվում էին պայմանագիր կնքել, գործերը գտնվում էին դատարանում։ Սակայն դատական վեճերն ավարտված են, այժմ  կարծես թե կառուցապատողին ոչինչ չի խանգարում գործն ավարտել։

Նշենք, որ կառուցապատման ենթակա ընդհանուր 70 հազար քմ մակերեսով (7 միավոր շենք-շինություններ) տարածքից 26.06.2015թ. դրությամբ 4 միավոր շենք-շինություններ հանձնվել են շահագործման, 1 միավոր («Է-9») ստորգետնյա 4 հարկերով մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտված են, որը, սակայն, ծառայելու է՝ որպես շինհրապարակ հարակից համալիրի կառուցապատման համար: Համալիրի «Դ-4», «Ե-5» մասնաշենքերը 10 000 քմ մակերեսով գտնվում են ավարտական փուլում, ընթանում են արտաքին և ներքին հարդարման աշխատանքները: Համալիրի վերջին «Զ-6» մասնաշենքը շուրջ 16.000 քմ մակերեսով ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել 2021 թվականին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս