«Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն հաղթանակ է տանում «Չելսիի» նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև հանդիպումը: Տուրի կենտրոնական խաղն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 2:0:
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի 7-րդ րոպեին բացեց Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին Անդեր Էրերան կրկնապատկեց հաշվի առավելությունը:
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաների» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել են պահեստայինների նստարանին: Ի տարբերություն Իբրահիմովիչի, Մխիթարյանն այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» 2:0
Գոլեր. Ռեշֆորդ, 7, Էրերա, 49