Ինչպիսի տեսք ունեն սուրճի բաժակներն աշխարհի տարբեր երկրներում
Բառերը չեն բավարարում նոր եփված սուրճի անուշ բույրը նկարագրելու համար: Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ հենց մեկ բաժակ սուրճով են սկսում իրենց օրը: Եվ յուրաքանչյուր երկիր ունի սուրճի պատրաստման իր գաղտնիքները:
Ձվով սուրճ (Վիետնամ)
Բաղադրիչներ. ձվի դեղնուց, խտացրած կաթ, շաքարավազ և տաք սուրճ:
Լապլանդական սուրճ (Ֆինլանդիա)
Բաղադրիչներ. լապլանդական պանիր և տաք սուրճ:
Հռոմեական էսպրեսսո (Իտալիա)
Բաղադրիչներ. կիտրոն և տաք սուրճ:
Լագրիմա (Արգենտինա)
Բաղադրիչներ. կաթի փրփուր և մի քանի կաթիլ թունդ սուրճ:
Բոնբոն (Իսպանիա)
Բաղադրիչներ. խտացրած կաթ և տաք սուրճ:
Համեմունքներով սուրճ (Մարոկո)
Բաղադրիչներ. քնջութի սերմեր, սև պղպեղ, մշկընկույզ և սուրճի հատիկներ:
Սուրճը թեյով (Հոնկոնգ)
Բաղադրիչներ. թեյի 4 փաթեթիկ, պղպեղ, խտացրած կաթ և տաք սուրճ:
Ֆրապպե (Հունաստան)
Բաղադրիչներ. սուրճ, պաղպաղակ, կաթ ու սառույցի ջուր:
Փարիսեցին (Գերմանիա)
Բաղադրիչներ. սերուցք, ռոմ և տաք սուրճ:
Տոուբա (Սենեգալ)
Բաղադրիչներ. գվինեական պղպեղ և տաք սուրճ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը