Բաժիններ՝

Եվրոպայի լիգայում հաղթանակը Մխիթարյանի նպատակներից մեկն է

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայում հաղթանակն իր համար այս մրցաշրջանում նպատակներից մեկն է:

«Եվրոպայի լիգան հաղթելն այս մրցաշրջանում իմ նպատակներից մեկն է: Հասկանում եմ, որ մեզ համար հեշտ չի լինի, հատկապես մրցաշարի այս հատվածում: Հաշվի առնելով այն, որ թույլ մրցակիցներ այլևս չեն մնացել: Իսկապես, մենք հասկանում ենք քառորդ եզրափակչում «Անդերլեխտի» դեմ կայանալիք խաղի նշանակությունը:

Գիտենք, որ «Անդերլեխտը» հեշտ մրցակից չէ և որ առջևում մեզ 2 շատ ծանր հանդիպում է սպասվում: Ես տեղյակ եմ, որովհետև եվրագավաթներում բելգիացիների ինչ­որ խաղեր դիտել եմ: Նրանք շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում և ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս