Էրդողանը ԵՄ կողմից ավելի քան 50 տարի մերժված լինելու գլխավոր պատճառ է համարում կրոնը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրոնական գործոնը համարում է ԵՄ կողմից ավելի քան 50 տարի Թուրքիային չընդունելու հիմնական պատճառը: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթը թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին:
Էրդողանը հայտարարել է եւս մեկ հանրաքվեի անցկացման հավանակության մասին, որի շրջանակում նա առաջարկում է բարձրացնել ԵՄ մուտք գործելու բանակցությունների շարունակականության հարցը:
«Քրիստոնեական միության պատճառով է, որ ավելի քան 54 տարի չենք կարողանում մտնել Եվրամիություն»,- ասել է Էրդողանը Անկարայում անցկացվող հանրահավաքի ընթացքում:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք ենթադրում են անցում նախագահական կառավարման համակարգի, Թուրքիան ավելի արագ տեմպերով կզարգանա, ինչը չեն ցանկանում երկրի թշնամիները:
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին: