Անբարեխիղճ ճանշինները խիստ նախազգուշացվել են. իրավիճակը չշտկելու դեպքում պայմանագրերը կդադարեցվեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության  ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով  նախարարի վերջին  շրջայցի արդյունքները։

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են  կատարում  իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։

Տեսանյութեր

Լրահոս