Բաժիններ՝

Թրամփն աշխատանքից ազատել է իր հրամանագիրը չկատարած ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին

Սպիտակ տունը հունվարի 31-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։

Նախարարության ղեկավար է նշանակվել Վիրջինիա նահանգի Արևելյան շրջանի դատախազ Դանա Բոենտեն։

«Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Յեյթսը դավաճանել է արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով կյանքի կոչել օրինական հրամանը՝ ուղղված Միացյալ Նահանգների քաղաքացիների պաշտպանությանը»,- հայտարարել են Թրամփի վարչակազմից։

Սպիտակ տունը նաև հիշեցրել է, որ Յեյթսն աշխատել է Բարաք Օբամայի նախկին վարչակազմում։

«Տիկին Յեյթսը նշանակվել է Օբամայի վարչակազմի կողմից, որը թույլ դիրքորոշում ունի սահմանների մասին հարցի վերաբերյալ և շատ թույլ՝ անօրինական միգրացիայի հարցի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս