Բաժիններ՝

Քլինթոնի դուստրը մասնակցել է Թրամփի դեմ Նյու Յորքում անցկացված բողոքի ակցիաներին

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսին, Նյու Յորքում մասնակցել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին, որոնք ուղղված են եղել երկիր մուտք գործելու սահմանափակումների դեմ, հայտնում է Hill թերթը։

«Ո՛չ արգելքին, ո՛չ արգելապատին»,- գրել Է Չելսին Twitter-ի իր միկրոբլոգում՝ գրառմանը կցելով լուսանկար։

Ինչպես նշում է թերթը, լուսանկարում երևում է նաև Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի կարգախոսով ազդագիր՝ Love trumps hate, որտեղ օգտագործվել է Թրամփի ազգանվամբ բառախաղ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիլարի Քլինթոնը աջակցել է երկրում սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս