Բաժիններ՝

Թրամփն ու Պուտինը չեն քննարկել պատժամիջոցների չեղարկումը. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման կամ պահպանման վերաբերյալ, և այդ հարցը չի քննարկվել երկու երկրների նախագահների կողմից հունվարի 28-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Շոն Սփայսերը նշել է, որ «նախագահը ոչինչ չի բացառում»՝ Թրամփին անվանելով «համաշխարհային մակարդակի բանակցող»։

«Մենք դեռևս ոչ մի որոշում չենք կայացրել պատժամիջոցների վերաբերյալ … Դա չի քննարկվել հեռախոսազրույցի ժամանակ»,- ընդգծել է Սփայսերը։

«Նա (Թրամփը) չի գալիս մարդկանց մոտ և ասում նրանց, որ մտադիր է բացառել, որպեսզի գործարքի լավագույն հնարավորության հասնի ԱՄՆ-ի համար»,- ասել է Սփայսերը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է քննարկել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարը, այդ թվում՝ Սիրիայում, ինչպես նաև «Հալեպի ճգնաժամը»։

«Կան ոլորտներ, որտեղ մենք պետք է միասին աշխատենք ՌԴ-ի հետ, եթե պատրաստվում ենք հաղթել ԴԱԻՇ-ին։ Կարծում եմ՝ սա առաջին քայլն է»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս