Մարտին Շուլցն առաջադրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը միաձայն որոշում է կայացրել Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջադրելու մասին, հայտնում է Spiegel-ը:
Շուլցի թեկնածությունն առաջադրել է կուսակցության առաջնորդ Զիգմար Գաբրիելը, որը նաև Շուլցին կհանձնի կուսակցության կառավարումը՝ կապված Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իր նշանակման հետ:
Շուլցի թեկնածության պաշտոնական հաստատումը տեղի կունենա մարտին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ: