«22-ամյա աղջիկը երեքտակվել և մտել է նեղ բերանով մի մեծ անոթի մեջ»
Մոնղոլ կոնտորսիոնիստուհին, որը սովորել է տեղավորվել շշում, հյուրախաղերի է ժամանել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդել է Daily Record հրատարակությունը:
Օդկա անունով 22-ամյա մարմնամարզուհու ելույթը բաղկացած էր երկու մասից: Նախ աղջիկը երեքտակվել է եւ մտել նեղ բերանով մի մեծ անոթի մեջ: Այնուհետեւ նա դուրս է եկել այդտեղից, կանգնել ձեռքերի վրա, ոտքերով վերցրել աղեղը եւ դրանով անվրեպ նետահարել թիրախը:
Օդկան պատմել է, որ որոշել է կոնտորսիայով զբաղվել 11 տարեկանում: Նա դպրոցական պարապմունքներից հետո շաբաթը վեց օր մարզվել Է իր մորաքրոջ ղեկավարությամբ, որն այդ գործի վարպետ է: «Այժմ նա 35 տարեկան է, բայց դեռ կարողանում է մտնել շիշը»,- ասում է աղջիկը: