Տարոն Մարգարյանը` Մհեր Սեդրակյանի փեսային աշխատանքից հեռացնելու մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է խոսակցությունները, թե աշխատանքից հեռացրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին: «Ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից, նա կամավոր դիմում է գրել»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսային` Արմեն Հարությունյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալուն:
«Վերջին ժամանակներս ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից, իրենք կամավոր դիմում են գրել»,- ասաց քաղաքապետը:
Տարոն Մարգարյանի հրամանով հունվարի 27-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Գրիգորյանը: