Խճճվե՞լ եք. այս թեստը կօգնի ձեզ հասկանալ՝ ինչ անել
Մեզ ոչ միշտ է հաջողվում հեշտությամբ գլուխ հանել հոգեկան տանջանքներից։ Աշխատանքի, կենցաղային հարցերի ճնշման արդյունքում հաճախ մոռանում ենք, թե ով ենք իրականում և ինչ ենք ցանկանում կյանքից։ Esotericblog.ru կայքը գրում է, որ եթե հայտնվել եք այսպիսի վիճակում, անցեք այս թեստը։ Հարկավոր է ընդամենը մի հարցի պատասխանել՝ ի՞նչ եք առաջինը տեսնում այս լուսանկարում։
• Ծառեր։ Բաց մարդ եք, բայց չլուծված խնդիրները վերջին ժամանակներս հաճախ են փչացնում ձեր տրամադրությունը։ Հարկավոր է շտապ փոխել ինչ-որ բան։ Չէ՞ որ հիմարություն է՝ անել նույն բանը և այլ արդյունքի հույս ունենալ։ Փորձեք ձեր խնդիրներին այլ կողմից նայել։ Ի՞նչ խորհուրդ կտայիք մարդուն, ով նույնատիպ իրավիճակում է հայտնվել։ Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ և մոտ ժամանակներս կգտնեք պատասխանները։
• Աղջիկ։ Ակտիվ եք, նախաձեռնող։ Գարունը ձեզ համար պարզապես էներգիայի և մտքերի աղբյուր է։ Գործեք, ժամանակն է փոփոխությունների։ Կարևորը ճանապարհից չշեղվելն է։ Ձեզ համար ամենամեծ դժվարությունը վերջին հասնելն է՝ առանց հանձնվելու։ Հիշեք՝ որքան մեծ է դիմադրությունը, այնքան մոտ եք նպատակի իրականացմանը։ Ճանապարհի ավարտին միշտ էլ շատ դժվար է։ Մի հանձնվեք։
• Ջուր։ Լողում եք հոսանքի ուղղությամբ։ Ձեր նշանաբանն է՝ որքան պարզ, այնքան հեշտ։ Չեք ցանկանում նույնիսկ փորձել լարվել՝ իրավիճակը դեպի դրականը փոխելու համար։ Վախենո՞ւմ եք հիասթափությունից։ Պարզապես մտածեք այս մտքի շուրջ՝ ավելի հեշտ է անել և զղջալ, քան չանել և զղջալ։ Այդպես կարող եք պարզապես ամբողջ կյանքը գորշության պայմաններում անցկացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը