Բաժիններ՝

10 խորամանկություն, որոնք կօգնեն պաշտպանել սանրվածքը, եթե գլխարկ եք կրում

Ձմռանը սանրվածքը հաճախ է փչանում, եթե գլխարկ եք կրում: Adme.ru-ն ներկայացրել է մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն պահպանել սանրվածքը։

1. Պետք չէ ֆիքսող միջոցներ օգտագործել։ Շատերն են կարծում, թե ֆիքսող միջոցների օգտագործումը լավ միջոց է՝ սանրվածքը պահպանելու համար։ Սա միֆ է։ Լաքերի ազդեցության արդյունքում մազերը կդադարեն ծավալ ստանալ։

2. Սանրվածքը պահպանելու լավագույն միջոցը չոր շամպունն է։ Թափահարեք չոր շամպունը, ցողեք մազերին 10-15 սմ հեռավորությունից՝ հատկապես ուշադրություն դարձնելով արմատներին։ Մի քանի րոպե սպասեք, լավ սանրեք մազերը։

3. Հարկավոր չէ թաց մազերին գլխարկ դնել։ Այս դեպքում մազերը կարող են անսպասելի տեսք ստանալ։

4. Մեծ ալիքներ ստանալու համար կարող եք մազերը կոս անել։ Գլխարկը հանելուց հետո կտեսնեք, թե ինչ գեղեցիկ տեսք են ստացել մազերը։

5. Գլխարկը մի փոքր ետ դրեք։ Եթե մազափունջ ունեք, այն հետ տարեք, ապա դրեք գլխարկը։ Եթե մազափունջը մեծ է, և չեք կարողանում այն ետ տանել, ապա գլխարկը մի փոքր ետ դրեք։

6. Վարդագույն յուղ օգտագործեք։ Եթե մի փոքր յուղ քսեք սանրին, մազերն այլևս չեն էլեկտրականանա։

7. Միայն բնական նյութերից պատրաստված գլխարկ կրեք։ Կարևոր է, որ գլխարկի բաղադրիչներից 30 տոկոսից ավելին արհեստական նյութեր չլինեն։ Հակառակ դեպքում գլխամաշկն անընդհատ կքրտնի։

8. Գլխի մերսումը կվերադարձնի մազերի ծավալը։ Գլխարկը հանելուց հետո կախեք գլուխը և զգուշությամբ մերսեք մազարմատները 30 վայրկյան։

9. Ձմեռը հրաշալի ժամանակ է հյուս անելու համար։ Գլխարկ կրելու արդյունքում դրանք չեն կորցնի տեսքը։

10. Գլխարկին այլընտրանք գտեք։ Գլուխը կարող եք ծածկել տաք շարֆով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս