Բաժիններ՝

10 տարօրինակ բան, որոնք սեքսուալ են համարվում տարբեր երկրներում

Գեղեցկության եվրոպական ստանդարտները հասկանալի են մեզ և ընկալելի, բայց այլ երկրներում շատ բան կարող է լրիվ այլ լինել։ Adme.ru կայքը ներկայացրել է, թե ինչն է սեքսուալ և գրավիչ համարվում տարբեր երկրներում։

1. Ծուռ ատամներ՝ Ճապոնիա։ Արևմտյան երկրներում ուղիղ ատամնաշարը գեղեցիկ է համարվում, և թվում է, թե այլ կերպ չի կարող լինել։ Բայց Ճապոնիայում հակառակն է՝այնտեղ կարծում են, թե ծուռ ատամների օգնությամբ դեմքը շատ գրավիչ է դառնում։

2. Սպիներ՝ Արևմտյան Աֆրիկա, Նոր Գվինեա։ Նոր Գվինեայի և Աֆրիկայի որոշ երկրների բնակիչներ մինչ այժմ իրենց մարմինները «զարդարում են» տարբեր սպիներով։

3. Սրտի ձևով դեմք՝ Հարավային Կորեա։ Հարավային Կորեայում պլաստիկ վիրահատությունները ոչ միայն տարածված են, այլև նորմա են համարվում։ Այս երկրում գեղեցկության գլխավոր նշաններից մեկը համարվում է սրտի ձև ունեցող դեմքը։ Դրան հասնելու համար կորեացիները բարդ վիրահատությունների են ենթարկվում։

4. Ավելորդ քաշ՝ Մավրիտանիա։ Մավրիտանիայում ապրող կանայք շանս չունեն դուր գալու տղամարդկանց, եթե որովայնի հատվածում քիչ ճարպային շերտեր ունեն։ Որպեսզի համապատասխան տարիքում նրանք ընդունելի տեսք ունենան, ծնողները նրանց հատուկ «ֆերմաներ» են ուղարկում, որտեղ նրանց կերակրում են։ Նրանց օրվա սննդակարգի կալորիականությունը կարող է հասնել 16 հազար կիլոկալորիայի. այդ տարիքի աղջիկների օրվա սննդակարգի նորման կազմում է 1500 կիլոկալորիա։ Այս սովորույթի արդյունքում աղջիկների մոտ որովայնի հետ կապված խնդիրներ են առաջանում։

5. Վիրաբուժական վիրակապեր դեմքին՝ Իրան։ Իրանը ռինոպլաստիկայի հայրենիքն է։ Չնայած վիրահատության բարձր գնին՝ տղամարդիկ և կանայք պատրաստ են ամեն ինչի՝ ուղիղ քիթ ունենալու համար։ Դա նրանց համար ոչ միայն գեղեցկություն է, այլև հասարակության մեջ որոշակի կարգավիճակ։ Բայց ամենատարօրինակը դա չէ. նույնիսկ, եթե անձը վիրահատության չի ենթարկվել, նա կարող է դրսում պտտվել վիրաբուժական վիրակապով, որպեսզի բոլորը կարծեն, թե նա վիրահատվել է։

6. Սպիտակ մաշկ՝ Չինաստան, Թաիլանդ։ Ասիայի շատ երկրներում սպիտակ մաշկը գեղեցկության չափանիշ է համարվում։ Խանութում դժվար թե գտնեք մաշկի խնամքի միջոց, որը սպիտակեցնող ազդեցություն չունի։ Դա վերաբերում է նաև տղամարդկանց: Լողափին շատ չինացիներ դիմակ են կրում՝ դեմքն արևի ճառագայթներից պաշտպանելու համար։

7. Լայն ճակատ՝ ֆուլբե՝ ժողովուրդ Աֆրիկայում։ Այստեղ կանանց գլխավոր զարդը համարվում է լայն ճակատը։ Այդ պատճառով այս ցեղին պատկանող կանայք հաճախ են հեռացնում ճակատին աճող մազերը, ինչը լայն ճակատի պատրանք է ստեղծում։

8. Երկար իրան՝ Բիրմա։ Այստեղ կանայք հատուկ օղակներ են կրում։ Այստեղ համարվում է, որ որքան երկար է իրանը, այնքան աղջիկը գեղեցիկ է։

9. Լայնացրած շրթունքներ՝ մուրսի ցեղ։ Այս ցեղին պատկանող կանայք շրթունքները լայնացնում են հատուկ դիսկերի օգնությամբ։ Որքան մեծ է դիսկը, այնքան բարձր է աղջկա սոցիալական կարգավիճակը, և այդքան մեծ փոխհատուցում պետք է տրամադրեն ամուսնությունից առաջ։

10. Երկար հոնքեր՝ Տաջիկստան։ Տաջիկստանի որոշ մարզերում սա գեղեցկության ստանդարտներից մեկն է։ Եթե բնությունն այս գեղեցկությունը չի տվել աղջկան, նա կարող է ներկել այդ հատվածը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս