Գերմանիայի նախագահը Շտայնմայերին ազատել է աշխատանքից
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից եւ նրա լիազորությունները հանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունը տեղի է ունեցել ԳՖՀ-ի նախագահի նստավայրում՝ Բելվյու դղյակում:
«Գերմանիայի դաշնային հանրապետության անունից ես Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատում եմ ԱԳ նախարարի նրա պաշտոնից, շնորհակալություն եւ երախտագիտություն եմ հայտնում նրան»,- ասել է Գաուկը:
Գերմանական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Գաբրիելին շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ներկա է եղել արարողությանը: Նաեւ լիազորություններից ազատվել է արդարադատության նախարար Բրիգիտա Ցիպրիսը, որը Գաբրիելի տեղը կզբաղեցնի Էկոնոմիկայի նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: