«ՌԴ-ի հետ համագործակցել անհրաժեշտ է ուժի դիրքերից». Թերեզա Մեյ
Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ձգտի խուսափել կոնֆլիկտներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Անխուսափելի բան չկա Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունում, սակայն մենք պետք է համագործակցենք Ռուսաստանի հետ ուժի դիրքերից։ Եվ մենք պետք է կառուցենք հարաբերությունները, համակարգերն ու գործընթացները այնպես, որպեսզի համագործակցությունն ավելի հավանական լինի, քան հակամարտությունը»,- հայտարարել է Մեյը՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամների առաջ։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը հատկապես արդիական է դարձել Ղրիմի անօրինական բռնակցումից հետո։
Մեյը կարծում է, որ Արևմուտքը պետք է լինի Ռուսաստանի հարևանների երաշխավորը, որ նրանց անվտանգությունը սպառնալիքի տակ չէ։