Լարված իրավիճակ Արթիկում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բազմազան ինտրիգներ են պարունակում գրեթե բոլոր ընտրատարածքներում: Օրինակ` Արթիկում ՀՀԿ–ի հիմնական հույսը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է, ով անկասկած մեծ հնարավորություններ ունի դարձյալ հայտնվելու Ազգային ժողովում:
Նա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի այստեղ: Սակայն Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով նույնպես ներկայացնում է ՀՀԿ–ն, կարող է խոչընդոտել Պետոյանի ընտրվելուն: «Փաստի» տվյալներով` Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանն ուղղակի թշնամիներ են, եւ նրանց հաշտեցնելու նախկին փորձերը ձախողվել են: ՀՀԿ-ն այնտեղ խնդիրներ կունենա, քանի որ հանգուցալուծում չի գտել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: