Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը հրաժարական է տվել

ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների մեծամասնությունը հրաժարականի դիմումներ են ներկայացրել` չցանկանալով աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է The Washington Post-­ը, նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին այս լուրը հայտնել են հունվարի 25­-ին:

«Նախ հրաժարական ներկայացրեցին պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, ինչպես նաև այլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այնուհետև հրաժարականներ ներկայացրին վարչական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոյս Ան Բարը, հյուպատոսական հարցերով տեղակալ Միշել Բոնդը, ինչպես նաև օտարերկրյա ներկայացուցչությունների գրասենյակի տնօրեն, դեսպան Ջենթրի Սմիթը: Նրանք բոլորն էլ կարիերային դիվանագետներ են և աշխատել են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ նախագահների հետ»,-­ գրում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս