ՀՀԿ-­ն պատրաստ է քննարկել ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել ապրիլի 2-­ին նշանակված Ազգային ժողովի ընտրությունները օրը փոխելու հարցը: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ 3, 4 կամ 5 օրով հետաձգենք ընտրության օրը, որը համընկնում է ապրիլի 2-­ի հետ, ապա Հանրապետական կուսակցությունն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ­-ն էլ գտնում է, որ ապրիլի 2­-ը պետք է լինի ազգային համախմբման, միասնության, ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հարգելու օր: Նա նշեց, որ իրավաբանները նշում են, որ ապրիլի 2­-ին ընտրությունների օր նշանակելը չի հակասում Սահմանադրությանը, սակայն ՀՀԿ­ն ընտրությունների օրը փոխելու հարցը պատրաստ է քննարկել:

Տեսանյութեր

Լրահոս