Բաժիններ՝

Հունական «Քսանտին» ցանկանում է պայմանագիր կնքել Մարկոս Պիզելիի հետ

Հունական «Քսանտին» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ԱՄԷ-­ի «Ալ Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է Sport24.gr­-ն` ավելացնելով, որ Մարկոսը շուտով կժամանի Հունաստան և պայմանագիր կկնքի «Քսանտիի» հետ:

Վերջինս Սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում ընթանում է մրցաշարային աղյուսակի 3­-րդ հորիզոնականում: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ հունական «Վերիան» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031