Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ­-ն կոպիտ պատասխան է տվել Հունաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Աթենքի դատարանի թուրք զինվորականներին չհանձնելու վճռին, կոպիտ պատասխան է տվել Հունաստանին: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:

«Մենք դատապարտում ենք զինվորականներին թուրքական արդարադատությանը չհանձնելու Հունաստանի որոշումը: Հունաստանը այդ քայլով պաշտպանում է հեղափոխականներին»,-­ ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

2016­-ի հուլիսի 15-­ին Թուրքիայում տեղի ունեցած Հեղաշրջման փորձից հետո ուղաթիռով Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը, իսկ Աթենքը մերժել է այդ պահանջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս