Բաժիններ՝

Մադլեն Օլբրայթը պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան Թրամփի գործողությունների

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում է կասեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու մուսուլմանական երկրների բնակիչների համար վիզաների տրամադրումը։

«Ինձ մեծացրել են կաթոլիկական հավատով, հետո ես դավանեցի բողոքականություն, իսկ ավելի ուշ պարզեցի, որ իմ հարազատները եղել են հուդայականներ։ Հիմա ես պատրաստ եմ դառնալ մուսուլման՝ որպես համերաշխության նշան»,- գրել է Օլբրայթը Twitter-ում։
«Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած դավանանքի ու ծագման մարդկանց համար»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել վիզաների տրամադրումը 7 երկրների քաղաքացիների համար, որոնց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մուսուլմաններ են։

Նշվում է, որ նախագծում հիշատակվում են Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս