Բաժիններ՝

«Ես ձեզ կպատժեմ». Բալասանյանի հերթական զայրույթը

Տոնական եւ հետտոնական օրերին Գյումրու շատ փողոցներում աղբի պակաս չկար, լիառատ աղբամանների շուրջբոլորը եւս աղբակույտեր էին` շրջապատված կենդանիներով ու թռչուններով: Եւ ոչ միայն. նախորդ տարեվերջին առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի էին դարձել որոշ փողոցներ, ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն արգելափակվում էին, թաղվում ձյան մեջ, քաղաքի մի հատվածում էլ մերկասառույցն էր անտանելի դարձել:

«Ասպարեզի» տեսախցիկն այդ օրերին արձանագրել է այս խնդիրները, սակայն արձագանքողներ չեղան: Շուրջ մեկ ամիս շահարկվող թեման վերջապես քննարկվեց երեկ: Գյումրու քաղաքապետը հանդիպման էր հրավիրել շինարարների, քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետին, այլ աշխատակիցների, նաեւ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչների: Վերջիններս, սակայն, հանդիպմանը չէին ներկայացել:

Իմանալով «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության բացակայության մասին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հետաքրքրվեց, հարցրեց ու ասաց. «Ջրմուղն ի՞նչ վիճակ է, վաճառեցի՞ն, տվեցի՞ն, առա՞ն…խայտառակություն է ջրմուղի կատարածը»: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լուծարվել է «Շիրակջրմուղը», ընկերությունում այժմ կադրային ու կառուցվածքային փոփոխություններ են:

Հաջորդ եւ կարեւոր հարցը Ս.Բալասանյանի համար բնակչության մեծամասնության դժգոհություններն են դժվարանցանելի փողոցների, աղբահանության վերաբերյալ:

Ըստ Ս.Բալասանյանի` իրավիճակը ստեղծվել է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառը սառնամանիքն է, ցուրտ եղանակը, առատ ձյունը: Գյումրու քաղաքապետը ձմռան օրերի ցրտից խոսեց, ապա Գյումրու սառնամանիքը համեմատեց Մոսկվայի ցուրտ օրերի հետ:

«Մոսկվայում 13 հազար, թե՞ 25 հազար տեխնիկա հանեցին ու նույն վիճակով մնաց, էս ցրտությունը մեզ համար միշտ եղել է եւ մեր փողոցներն էլ են մաքուր եղել, եւ նաեւ աղբահանությունը եղել է եւ տեղը տեղին»,-ասաց քաղաքապետն ու նշեց, որ մեքենաների շարժիչները ցուրտ եղանակին չեն աշխատել, դիզելային վառելանյութն է սառել անգամ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Անի Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս